ԱԱրսեն Մկրտչյան

Վահան Քերոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Վահան Քերոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ»,- Ֆեյսբուքում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 
«Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում։

 

Քննարկել ենք տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրառման վերջում գրել է նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում