ԼԼիլիթ Ասատրյան

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել ու հայտնվել սելավատարում․ կա տուժած

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել ու հայտնվել սելավատարում․ կա տուժած

Օգոստոսի 10-ին` ժամը 20։56-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերել սելավատարից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում