Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ստեփանակերտը սնուցող ջրառներում ջրի սակավություն է առաջացել:

Միջազգային մամուլում Լաչինի միջանցքի շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը կարևոր է Ադրբեջանի քարոզչության դեմ. Հայաստանի ԱԳՆ խոսնակ:

Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի:

Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները:

Ուկրաինայի իշխանությունները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում պարտադիր տարհանում են հայտարարել:

Ուկրաինան միջանցքներ է հայտարարել Սևծովյան նավահանգիստներից դուրս եկող առևտրային նավերի համար:

Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի բնակելի թաղամասին. կան զոհեր և վիրավորներ:

Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան և Սևաստոպոլը. ՌԴ պաշտպանության նախարարություն:

Նիգերում անցումային կառավարություն է ստեղծվել:

Էկվադորում նախընտրական հանրահավաքից հետո սպանվել է նախագահի թեկնածուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում