ԼԼուսինե Մուրադյան

Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին կարևորել են Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը

Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին կարևորել են Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին:

 

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ. սեպտեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

 

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում