ԼԼուսինե Մուրադյան

Ինստագրամի «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, ԼՂ բնակիչներին շանտաժի ենթարկելով, գումար է պահանջում

Ինստագրամի «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, ԼՂ բնակիչներին շանտաժի ենթարկելով, գումար է պահանջում

Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, և թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում ԼՂ բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև ԼՂ բնակիչների լուսանկարները:

 

Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ-ից զգուշացնում են, որ սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

 

Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։

 

ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը` (047) 94-21-16։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում