ԼԼուսինե Մուրադյան

Մեկ օրում գրանցվել է 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

Մեկ օրում գրանցվել է 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 1-ը՝ նախկինոմ կատարված։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 9, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության` 3, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, սպանության փորձի, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման ու պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում