ԼԼուսինե Մուրադյան

Հանգստյան օրերին փրկարարները շրջայցերի, բարձրախոսների, ԱԹՍ-ների միջոցով հանրային իրազեկում են կատարել

Հանգստյան օրերին փրկարարները շրջայցերի, բարձրախոսների, ԱԹՍ-ների միջոցով հանրային իրազեկում են կատարել

Օգոստոսի 5-ին և 6-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները հանրապետության անտառամերձ տարածքներում, հանգստյան գոտիներում, մասնավորապես` Սևանա լճի հանրային լողափերում, ինչպես նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում շարունակել են իրականացնել հերթապահություն՝ հանգստյան ակտիվ շրջանով և եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Փրկարարները նշված տարածքներում պարբերաբար իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ՝ շրջայցերի, բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով:

 

Փրկարար ծառայության ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով մի շարք մարզերի տարածքներում տեղակայված հենակետերում աշխատանքային շրջայց է իրականացրել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը: 

 

Տնօրենի տեղակալին տեղում ներկայացվել են ծառայության ընթացքը, անձնակազմի և տեխնիկայի համալրվածությունը:

 

Փ/ծ գնդապետ Դ. Սարգսյանը հենակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմին տվել է կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում