ՄՄարիամ Մխիթարյան

Կիևը հայտարարել է, որ մտադիր է շարունակել հացահատիկի առաքումը Սև ծովով

Կիևը հայտարարել է, որ մտադիր է շարունակել հացահատիկի առաքումը Սև ծովով

Կիևը մտադիր է շարունակել Սև ծովով իր հացահատիկի առաքումները՝ չնայած ՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում, հացահատիկով նավերը կտեղափոխենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ ենք համարում, ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու»,- ասել է Դանիլովն ուկրաինական ռադիոյի եթերում։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Մոսկվան պատրաստ չէ հավատալու իր հացահատիկի արտահանմանն աջակցելու ԱՄՆ-ի հայտարարություններին, երբ Ռուսաստանը վերադառնա հացահատիկի գործարքին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ եթե Մոսկվան վերադառնա հացահատիկի գործարքին, Վաշինգտոնը կշարունակի խթանել սննդամթերքի արտահանումը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի հաստատած սահմանափակումները չեն վերաբերում սննդին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում