«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԼԼուսինե Մուրադյան

Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի Ուլգյուր կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։

***

Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին՝ ժամը 09։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի Ուլգյուր կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, չորս օպերատիվ խումբ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և անօդաչու թռչող սարքավորումների ստորաբաժանման օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների տարբեր օջախներով այրվում է մոտ 65 հա խոտածածկույթ․ կա հրդեհի տարածման վտանգ դեպի Հորս բնակավայրի մոտակայքում գտնվող անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող, 17 տեխնիկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից, Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ, կիրառվել են մի քանի անօդաչու թռչող սարք և ՀՀ ՊՆ մեկ ուղղաթիռ։

Ուղղաթիռից հրդեհի դժվարամատչելի օջախների ուղղությամբ իրականացվել է ջրի թիրախային 8 բացթողում։

Ժամը 19։05-ի դրությամբ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառածածկ տարածք։

Ժամը 22:30-ի դրությամբ դեպքի վայրում առկա են հրդեհի փոքր օջախներ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. երկու մարտական հաշվարկ երեք տեղամասերում իրականացրել է հերթապահություն:

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

***
Օգոստոսի 3-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին:

Ժամը 21:20-ի դրությամբ մթության և բարդ ռելիեֆի պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում