Օրը՝ 60 վայրկյանում | 29.07.2023

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստանի բուժհաստատություն տեղափոխվող ԼՂ 68-ամյա քաղաքացուն:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։

68-ամյա բուժառուի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է. ՀՀ ԱԳՆ խոսնակ:

68-ամյա տղամարդուն Ադրբեջանի կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին:

Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան:

Բաքուն միջազգային հանրությանը մեղադրել է «կանխակալ հայտարարություններ» անելու համար:

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 30 մլրդ դոլարի:

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ արձագանքել Տագանրոգի և Մոսկվայի շրջանի վրա հարձակումներին. Զախարովա:

Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված է Snoop Dogg-ի համերգը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում