Օրը՝ 60 վայրկյանում | 28.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք:

Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի հայտարարությունը, թե ճնշել է ԼՂ օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS համակարգերը:

ԼՂ խորհրդարանի նախագահը հրաժարականի դիմում կներկայացնի:

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ լորդ Ալթոն:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

Նիդերլանդներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով:

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում ծանոթացել են ստեղծված իրավիճակին և հանդիպել է ԼՂ քաղաքացիների հետ, որոնք չեն կարողանում վերադառնալ տուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուժերը կանխել են ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը Մոսկվայի վրա. Սերգեյ Սոբյանին:

Ուկրաինայում կասեցրել են գրեթե 20 հազար տղամարդու անօրինական մեկնումը երկրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում