Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ճանաչել ԼՂ անկախությունը:

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան:

ԵՄ դիտորդական առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել:

Սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց «ձեր խաղն ավարտված է» ասելն է. Մարուքյանը՝ Հաջիևին:

Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Բորել:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ արել կատարել Հաագայի դատարանի վճիռը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ․ Փալոն:

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ Պատրիկ Կարամ:

Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ թույլ տալ ԼՂ-ին տրամադրել օգնություն և ապահովել տեղաշարժ Լաչինի միջանցքով. Լիտվայի ԱԳՆ:

Արևմուտքը երեսպաշտորեն մեղադրում է մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամի համար․ Պուտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում