ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսիի քաղաքապետն առաջարկել է խստացնել տուգանքները ռեստորաններից բարձր աղմուկի համար

Թբիլիսիի քաղաքապետն առաջարկել է խստացնել տուգանքները ռեստորաններից բարձր աղմուկի համար

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի խորհրդարանին առաջարկել է ընդունել փոփոխություններ, ըստ որոնց՝ աղմուկի մակարդակը գերազանցելու համար նախազգուշացման փոխարեն ռեստորանների և բարերի սեփականատերերը կվճարեն 1500 հազար լարի (մոտ 600 դոլար) տուգանք։

Քաղաքապետի խոսքով՝ գործող կանոնակարգերն անարդյունավետ են, և ձեռնարկությունների՝ սրճարանների, բարերի և ռեստորանների սեփականատերերը խախտում են արգելքը, որը վերաբերում է ցերեկային և գիշերային ժամերին:

Այսօր աղմուկի մակարդակի չափորոշիչների առաջնային խախտման դեպքում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք սահմանափակվում են նախազգուշացմամբ։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմում է 150 լարի, իրավաբանական անձանց համար՝ 500 լարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում