Օրը՝ 60 վայրկյանում | 24.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք կատարող քաղաքացիների ուղղությամբ:

11 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել:

Վաղը Մոսկվայում նախատեսված է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը:

Միրզոյանը Թեհրանում Աբդոլլահիանի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները. Քանանի:

Իրանի ռազմաօդային ուժերը խոշոր զորավարժություն են սկսել:

ՄԱԿ-ի դատարանի որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում. կա զոհ:

Մոսկվան և Ղրիմը ենթարկվել են անօդաչուների հարձակման:

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է 50 շենք:

Անտառային հրդեհների պատճառով Հունաստանում հազարավոր մարդիկ են տարհանվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում