Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Շրջափակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը կրել է մոտ 422 մլն դոլարի վնաս:

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. վառելիքի սղության պատճառով աղբահանություն չի իրականացվում:

Պատրաստ ենք հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով. Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ:

Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը. Արթուր Թովմասյանի ուղերձը:

Ստեփանակերտը Երևանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու համար՝ դիմելով ՄԱԿ ԱԽ-ին և Գլխավոր ասամբլեային:

ԼՂ հայ ազգաբնակչության անվտանգությունն առաջնային է և պետք է պաշտպանվի. Գրիգորյանը՝ Խովաևին:

Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին:

Ուկրաինան արդյունավետորեն օգտագործում է ամերիկյան կասետային զինամթերքը. Ջոն Քիրբի:

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն 14 տարի անց կայցելի Թուրքիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում