Ջանֆիդա գյուղի բնակիչն իր հողամասում 2 կգ-ից ավելի թմրամիջոց էր թաղել

ԼԼուսինե Մուրադյան

Հուլիսի 19-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ջանֆիդա գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 կգ 400 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի բույսեր։ 52-ամյա տղամարդը իրավապահներին ներկայացրել է նաև հողում թաղված ընդհանուր 2 կգ 250 գրամ մարիխուանայի զանգվածով տարաներ։ 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում