Օրը՝ 60 վայրկյանում | 19.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքում են. ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել:

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան:

Լեռնային Ղարաբաղը մարդասիրական աղետի եզրին է. Արարատ Միրզոյան:

Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ դրվի. Ավստրիայի ԱԳ նախարար:

Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահը կոչ է անում միջազգային քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ:

Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի. Էդմոն Մարուքյան:

Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը կազմակերպելու հարցը:

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին, պայթյուններ են լսվել Խերսոնում, Օդեսայում, Կիևում:

Զելենսկին հրահանգել է ուժեղացնել նավահանգիստների անվտանգությունը:

Պուտինը չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում