Օրը՝ 60 վայրկյանում | 18.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. հերքում:

Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, հումանիտար բեռներ չեն տեղափոխվել. ԼՂ ՆԳՆ:

ԼՂ նախագահը և խորհրդարանի նախագահը միացել են Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ Կովաչև:

Եվրախորհրդարանի աշխատանքային խմբի համանախագահները դատապարտել են Ալիևի սպառնալիքները լրագրողների հասցեին:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բայրամովն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանին:

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանը փորձում է որպես զենք օգտագործել սովը․ Զելենսկի:

Սաուդյան Արաբիան «Բայրաքթարներ» կգնի Թուրքիայից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում