Օրը՝ 60 վայրկյանում | 14.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Համախմբման կոչ` Ստեփանակերտից. Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրվել:

Հանրահավաքի մասնակիցները երթ են անցկացրել դեպի խաղաղապահների տեղակայման վայր:

Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմումներ է ներկայացրել միջազգային հանրությանը՝ ԼՂ-ում հումանիտար աղետի կանխման նպատակով:

Վանկուվերի հռչակագրով կարևոր որոշումներ են ընդունվել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ադրբեջանը Շուշիի շրջանում օրվա տարբեր ժամերի կիրառել է ականանետներ ու նռնականետ:

Ադրբեջանի զինված ուժերը կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի, Ջիլի և Պարույր Սևակի ուղղությամբ:

Վարչապետը, նախագահը, արտգործնախարարը շնորհավորել են Ֆրանսիային՝ ազգային տոնի կապակցությամբ:

Իսրայելի պաշտպանության նախարարն արդյունավետ է որակել Ադրբեջան կատարած այցը:

Պրիգոժինը «Վագների» ներկայացուցիչների անունից մերժել է համագործակցության առաջարկները. Պուտին:

Ուկրաինան շարունակում է անօդաչուներով հարձակվել ռուսական բնակավայրերի վրա: Բախմուտի ուղղությամբ էլ ավելի քան 15 բնակավայր է տուժել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում