Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի, Քարվաճառի շրջաններում. ԼՂ ՊՆ:

Ադրբեջանն արգելափակել է Կարմիր Խաչի մուտքը Լաչինի միջանցք և կառույցին մեղադրել մաքսանենգության համար:

Կարմիր խաչին պատկանող ոչ մի տրանսպորտային միջոցում չթույլատրված նյութեր չեն հայտնաբերվել. կազմարեպության հայտարարությունը:

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում է Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը Բաքվին ենթարկելու ապօրինի պահանջը. Գեղամ Ստեփանյան:

ԼՂ-ում էլեկտրամատակարարումը խափանված է արդեն 183 օր:

Եվրախորհրդարանը և Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանի դեսպանի սպառնալիքները Հայաստան այցելած եվրապատգամավորների հասցեին:

Վաշինգտոնն աջակցում է Անկարայի ձգտումներին՝ դառնալու ԵՄ լիիրավ անդամ. Սպիտակ տուն:

Ֆրանսիան Ուկրաինային կսկսի մեծ հեռահարության հրթիռներ մատակարարել․Մակրոն:

Մոսկվան համարժեք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորության․ Լավրով:

Իսրայելում շարունակվում են ցույցերը դատաիրավական բարեփոխումների դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում