ԿԿարմեն Ղուկասյան

Երևանում քամու հետևանքով կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ

Երևանում քամու հետևանքով կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 18:31-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ:

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում