Յուլիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցութեամբ Լեռնային Ղարաբաղէն տեղափոխուած է Հայաստանի բժշկական կեդրոններ:

Շրջափակման ընթացքին Լեռնային Ղարաբաղի տնտեսութեան հասցուած է մօտ 395 մլն․ տոլարի վնաս:

Ատրպէյճանի դատարանը առևանգուած հայ զինծառայողներուն դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Արմէն Գրիգորեան և Ճէյք Սըլիվըն քննարկած են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը և մարտահրաւէրները:

Վարչապետը աշխատանքային այցելութեամբ Վրաստան մեկնած է:

Ուքրանիան կրնայ ՆԱԹՕ-ի հրաւէր չստանալ, որովհետև որոշ երկիրներ Ռուսատանէն կը վախնան. Զելենսքի:

Ուքրանիան դարձած է ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդի՝ Իրանի միջուկային ծրագիրի համաձայնագիրին թեմայով նիստի մասնակից:

Սպիտակ տունը որոշած է Ուքրանիոյ քասէթային զինամթերք մատակարարել. The New York Times:

Հակայարձակումը դանդաղ է, սակայն յաջողութիւններ կան. Զելենսքի:

Շուէտ  առայժմ չի կրնար անդամակցիլ ՆԱԹՕ-ին. Սթոլթընպըրգ:

2023-ի առաջին կիսամեակին Հայաստան այցելած է աւելի քան 1 միլիոն զբօսաշրջիկ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում