ԿԿարմեն Ղուկասյան

Հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը սահմանող օրենքի նախագիծը հավանության է արժանացել

Հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը սահմանող օրենքի նախագիծը հավանության է արժանացել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։

Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու համար։

 

Նախագծի կիրառման արդյունքում ակնկալվում է արտադրողականության աճ, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, կանաչ տնտեսության զարգացում և այլն։

 

Նշենք, որ ներկա կարգավորումների համաձայն՝ հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հանրապետությունում սահմանված էր միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում