Օրը՝ 60 վայրկյանում | 05.07.2023

ԼԼուսինե Մուրադյան

Հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը. վարչապետի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք:

Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան:

Ալիևը հերթական անգամ հակահայկական և հակաֆրանսիական հայտարարություններ է հնչեցրել:

Ադրբեջանի պետական ԶԼՄ-ի հարցման մասնակիցների 83 տոկոսը կողմ է ԼՂ-ի դեմ նոր ագրեսիային:

Էր Ռիադը Թեհրանին կոչ է արել բանակցություններ սկսել Պարսից ծոցում սահմանի սահմանազատման շուրջ:

Պետքարտուղարությունը փորձում է համոզել սենատոր Մենենդեսին չմիջամտել Թուրքիային F-16-ների մատակարարմանը. Punchbowl News:

20 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում