Օրը՝ 60 վայրկյանում | 30.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ:

Համաձայնությանը մոտենալիս ավելի է բարդանում, քանի որ ամենադժվար հարցերը թողնում են վերջում. Բլինքեն:

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք. ԱԳՆ մամուլի խոսնակ:

Արցախահայությունն իրացնելու է ինքնորոշման իրավունքը. Արայիկ Հարությունյան:

Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել:

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 667 մարդ է ձերբակալվել. Reuters:

Մակրոնը լքել է Եվրոպական միության գագաթնաժողովը և Բրյուսելից շտապ վերադարձել Փարիզ:

Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա:

Իրաքում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն՝ Ստոկհոլմում Ղուրանն այրելու պատճառով:

ԱՄՆ-ը վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ:

Նիդերլանդներում կին ոստիկաններին կարգելվի կրոնական հագուստ կամ աքսեսուարներ կրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում