Արցախահայությունն իրացնելու է ինքնորոշման իրավունքը. Արայիկ Հարությունյան

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանական ճնշումների նպատակն Արցախի հասարակության պառակտումն է, որ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով մարդիկ համակերպվեն Բաքվի թելադրած օրակարգին՝ նախագահի՝ 2022 թվականի գործունեության արդյունքների ներկայացմանը խորհրդարանում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ընդգծել՝ արցախահայությունն իրացնելու է ինքնորոշման իրավունքը:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Զրկանքներ կրելով՝ մենք պետք է մեր ինքնորոշման իրավունքը հասցնենք վերջնական նպատակին: Բայց եթե մենք նախընտրեցինք կոմֆորտը, կոմֆորտ չենք ունենալու մի տարի հետո, ուզում եմ բարձրաձայնել՝ մեր հասարակությունն իմանա:

Նախագահ Հարությունյանը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է բացել Հակարիի կամուրջը, բայց հերթական սադրանքի համար:

Արայիկ Հարությունյան - Եթե՝ այո՛, ճանապարհը բացեն, առանց ստուգման բացեն, առանց որևէ խոչընդոտների բացեն, իմացեք, որ դա բացում են, որպեսզի մենք հետագայում ավելի մեծ զրկանքներ ունենանք կամ կորցնենք երկիրը, կամ փախստականի, գաղթականի կարգավիճակ ստանանք:

Լաչինի միջանցքն Ադրբեջանն արգելափակել է այն բանից հետո, երբ արցախյան կողմը հրաժարվել է Բաքու այցելելու ադրբեջանական կողմի առաջարկից՝ քննարկելու այսպես կոչված Արցախի ինտեգրացիայի հարցը:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է Արցախյան շարժման տարիները, երբ կրկին լիակատար շրջափակման պայմաններում Ադրբեջանն ամեն ինչ անում էր կասեցնելու հայրենի հողում սեփական ճակատագիրը տնօրինելու արցախահայության իրավունքը:

Արայիկ Հարությունյան - Շաքար չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել: Իրավիճակը նպաստավոր է եղել, պատերազմական գործողությունների արդյունքում կարողացել ենք հաջողություն արձանագրել: Եվ եկել է մի փուլ, որ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլև քննարկում էին՝ 5 շրջանը տվեք, 2-ը միայն ձեզ: Արդեն ինքնուրույնության ամենաբարձր աստիճան, ցածր աստիճան՝ կարևոր չէ, բայց հաշվի էին նստում:

Լիակատար շրջափակման պայմաններում Արցախի խանութներն օրեցօր դատարկվում են, հունիսի 15-ից Ադրբեջանը չի թույլատրում դեպի Արցախ անգամ հումանիտար բեռնափոխադրումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում