ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտար համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտար համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

 

Հայկական կողմում տուժածներ չկան։

 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում