Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ է բացել Մաճկալաշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանք կատարող կոմբայնի ուղղությամբ։

ԵԽԽՎ բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով. վարչապետ:

Մի՛ կասկածեք Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականությանը. Մակրոնը` հայ համայնքին:

Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ:

Ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով. ԵՄ առաքելություն:

Միացյալ Նահանգները հաստատակամ է տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու հարցում. Մենենդես:

Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն. Ջեյք Սալիվան:

Բրյուսելը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի ակնհայտ սպառնալիքը Եվրապատգամավորներին:

Իսրայելը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ փոխանցել «Երկաթե գմբեթը» Կիևին. Նեթանյահու:

Ֆրանսիայի բողոքի ցույցերի ժամանակ 150 մարդ է բերման ենթարկվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում