Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի գործարանի ուղղությամբ. ՊՆ:

Այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է. վարչապետի վարկածը:

Մինչև 2020-ի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց ԶՈՒ-ն և ՊԲ-ն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են. Փաշինյան:

44-օրյա պատերազմի դասալիքների մասով քրեական վարույթները վերաբերում են 12 600 անձի:

Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար. վարչապետ:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ խոսնակ:

Ուկրաինան այլևս ինքնիշխան պետություն չէ. Օրբան:

Բլինքենը Պետքարտուղարության աշխատակիցներին արգելել է մեկնաբանել «Վագների» խռովությունը. ԶԼՄ:

Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից:

Սերբիայում Ռուսաստանի դեսպանը խոստացել է թույլ չտալ Կոսովոյի անդամակցությունը ՄԱԿ-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում