Օգոստոսի 20-ից միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչներն այլևս չեն աշխատի դպրոցում. ԿԳՄՍ նախարար

ԼԼուսինե Մուրադյան

Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որ վերջիններս ունենան պարտադիր բարձրագույն կրթություն, և տվել է որոշակի ժամանակ դպրոցներում գործող ուսուցիչներին այն պարագայում, եթե վերջիններս չունեին բարձրագույն կրթություն, սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթական աստիճան: Այդ մասին Կառավարության առաջարկով ԱԺ-ում գումարված արտահերթ նստաշրջանի ժամանակ «ՀՀանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պարզաբանելով, թե ինչով է  պայմանավորված նախագծի ընդունման հրատապությունը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից մի փոքր ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, շարունակում են աշխատել դպրոցներում: Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում՝ այս տարվա օգոստոսի 20-ից սկսած:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուսուցիչների պարագայում գործել են տարբեր, այդ թվում՝ օբյեկտիվ հանգամանքներ բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, առաջարկվում է, որպեսզի նրանց ընձեռենք հնարավորություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին, և եթե կամավոր ատեստավորման գործընթացն այս ուսուցիչներն անցնեն հաջողությամբ, այսինքն՝ հավաքեն 60 տոկոս և ավելին, ապա նրանց տրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը: Եվ ինչպես նշեցի` այս ժամկետն արդեն մոտենում է, հետևաբար օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր ունեինք, որպեսզի կարողանայինք հավելյալ հնարավորություն ընձեռել ուսուցիչներին»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ուսուցիչների ատեստավորման գործընթացը շարունակվում է: Հաջորդ փուլը աշնանն է լինելու:

Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների թափուր տեղերը համալրելու մեխանիզմ, այն է՝ ուսուցիչների գործուղման հնարավորությունը մարզային ուսհաստատություններ:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծի շրջանակում մանկավարժի որակավորում ստանալու ծրագրում սովորող ուսանողներին ևս կրթության վերջին տարում հնարավորություն կտրվի դասավանդել գյուղական դպրոցներում մենթոր-ուսուցչի ուղեկցությամբ:

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում