Կրկնակի շրջափակման մեջ գտնվող 2 համայնքների բնակիչները գնացել են Ստեփանակերտ և վերադարձել տուն

ՆՆարեկ Սահակյան

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշիի շրջանի Հին շեն, Մեծ շեն համայնքներից երթուղային միկրոավտոբուսը բնակիչներ է տեղափոխել Ստեփանակերտ: Պայմանավորվածության համաձայն՝ նրանք կրկին խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են:

Գրիշա Հովհաննիսյան (Շուշիի շրջվարչակազմի ղեկավար) - Պայմանավորվել էինք, որ շաբաթական մեկ-երկու անգամ կազմակերպենք, որ մարդիկ կապը պահեն Ստեփանակերտ մայրաքաղաքի հետ, և դրանով իսկ լուծվում են մի շարք թե՛ անձնական, թե՛ տնտեսական և, ընդհանրապես, բարոյական հարցեր: Այսինքն՝ և բժշկի խորհուրդ իմանալու, և անձնական հիգիենայի պարագաներ գնելու, թոշակների, աշխատավարձերի ստացման առումով. գիտեք, որ այնտեղ բանկոմատ չկա:

Հովհաննիսյանի խոսքով՝ այս ուղևորափոխադրումներն անհրաժեշտ են, քանի որ այդ համայնքներն ապրում են ադրբեջանական ուժերի կրկնակի շրջափակման պայմաններում՝ Հակարիի կամուրջը փակ է, Շուշիի խաչմերուկից դեպի Ստեփանակերտ ճանապարհը` ևս:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների բացակայության պայմաններում Շուշիի շրջանի 4 համայնքում հումանիտար վիճակն ավելի ծանր է:

Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - Կարմիր խաչի հետ ունենք պայմանավորվածություն, որպեսզի բնակչության համար կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը սնունդ և դեղորայք ապահովի, բայց բոլոր դեպքերում սրանք ևս ենթադրում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, և մենք սպասում ենք արդյունքներին:

Բանակցություններն արդյունք տվել են՝ սնունդն ու դեղորայքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղափոխել է Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր և Եղցահող համայնքներ, տեղեկացրել են Արցախի կառավարությունից: Ռուս խաղաղապահների միջնորդությունն են ակնկալում նաև բերքահավաքի և կերակուտակման աշախատանքների ընթացքում:

Գրիշա Հովհաննիսյան - Քանի որ սահմանամերձ խոտհարքերի երկայնքով տեղակայված են ադրբեջանական հենակետերը, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանալու կերակուտակման աշխատանքների ժամանակ: Հուսով ենք, որ կկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ռուս խաղաղապահների հետ, որպեսզի ուղեկալների միջոցով կարողանանք խոտհունձը կազմակերպել:

Շուշիի շրջանի համայնքներում պարբերաբար ջրամատակարարման խնդիրներ են առաջանում հատկապես ձմռանը: Դիմել են կառավարությանը, որ հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկեն:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում