Օրը՝ 60 վայրկյանում | 19.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ է բացել Սոթքի և Երասխի հայկական դիրքերի և Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք:

Արցախում չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտություններն ու միջամտությունները:

Արարատ Միրզոյանը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ:

Ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ, երբ ստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Ռուսաստանի փոխվարչապետ:

ԵԱՏՄ-ի օրակարգում միասնական արժույթի ստեղծման հարց չկա. Օվերչուկ:

Առաջիկայում հնարավոր կլինի հայ-վրացական սահմանը հատել նույնականացման քարտերով:

ԱՄՆ-ը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքեն:

Չինաստանն ու Միացյալ Նահանգները Բլինքենի այցի ժամանակ առաջընթաց են գրանցել որոշ հարցերում. Սի Ծինփին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում