Արբանյակն արդեն շահագործվում է, պարբերաբար ստացվում են լուսանկարներ․ ԲՏԱ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

2022 թվականին որպես զարգացման նոր թիրախ և նոր նախաձեռնություն՝ պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են նաև Հայաստանի առաջին՝ Երկրի հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը և տիեզերալուսանկարների ձեռքբերմանը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Արբանյակն արդեն շահագործման մեջ է, պարբերաբար ստացվում են լուսանկարներ, և պայմանագրով նախատեսված կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործման:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած հայ մասնագետները շուտով ամբողջությամբ կվերցնեն արբանյակի կառավարումն իրենց վրա, և փաստացի կառավարում կկատարվի ՀՀ տարածքից»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում