Օրը՝ 60 վայրկյանում | 15.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղաշխատանքներ կատարողների ուղղությամբ:

ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից դրոշ տեղադրելու փորձը կանխվել է. Հայաստանի ԱԱԾ:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կապանի հատվածում հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՊՆ:

Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգում է շարունակվող խաղաղ բանակցությունները․ Փալոն:

Ադրբեջանն արգելել է բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով:

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հալիվորի կամուրջը:

Մոսկվան անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին․ ՌԴ ԱԳՆ:

Անկարայում Շվեյցարիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Էրդողանի դեմ ակցիայի պատճառով:

Ադրբեջանն ու Պակիստանը նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում:

Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում