Օրը՝ 60 վայրկյանում | 14.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք:

Ադրբեջանի ԶՈՒ-ն Երասխում կրակ է բացել կառուցվող մետալուրգիական գործարանի և հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Նրանց վիրահատությունները բարեհաջող են անցել:

Ադրբեջանի կողմից առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար

Միջազգային հանրության լռությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ. Էդմոն Մարուքյանը՝ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի մասին:

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաար:

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Աջակցում ենք Հայաստանին Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում. Կատրին Կոլոննա:

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրներով. Միլլեր:

Հետաքրքրված ենք տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա. Փաշինյանը՝ Օվերչուկին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում