Վահան Քերոբյանը՝ եղանակային ռիսկերից գյուղացու բերքը ապահովագրելու ծրագրի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է Հայաստանում ձևավորել գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա, և ամեն տարի սուբսիդավորվում է ապահովագրավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից ապահովագրել իրենց բերքը։ Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների՝ կարկուտի պատճառով կրած վնասներին: 

«Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ մենք չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրական ընկերություններն անեին, և դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն պրոդուկտը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։

Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է, մենք այստեղ լրացուցիչ որևիցե գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալներն ու նոր բերքի տեսակները:

«Կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական պրոդուկտը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,- ասաց Քերոբյանը։

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում