Օրը՝ 60 վայրկյանում | 12.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Կարմիր խաչի ուղեկցությամբ միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան, բուժված անձինք վերադարձել են Արցախ:

Լայնամասշտաբ հրդեհ և զոհեր՝ Ղազախստանում. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել երկրի նախագահին:

Քննարկվում է երկկողմ լարվածությունը թուլացնելու խնդիրը. Քանանին՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին:

Տեղատարափ անձրևների հետևանքով Անկարայի փողոցները վերածվել են գետերի, հեղեղվել են տներ ու մեքենաներ:

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել:

Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի՝ սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշոր ռազմաօդային ուժերի զորավարժությունները:

Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

Չեռնոգորիայի խորհրդարանի ընտրությունում հաղթում են ԵՄ անդամակցության կողմնակիցները:

Իրանը դրական է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը. Քանանի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում