ԴԴիանա Գասպարյան

Փրկարարները հայտնաբերել են Հանքավան գյուղի անտառում մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են Հանքավան գյուղի անտառում մոլորված քաղաքացուն

Հունիսի 9-ին՝ ժամը 17։23-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ «Անի ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում