ԼԼուսինե Մուրադյան

ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն

ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Այդ հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով.

 

ա) 2023 թ․ հուլիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից,

 

բ) 2023 թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։

 

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման համար կամ այլ հարցերի դեպքում կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում