ԼԼուսինե Մուրադյան

ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը շարունակում է ուսումնավարժությունները տարբեր հաստատություններում

ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը շարունակում է ուսումնավարժությունները տարբեր հաստատություններում

 

Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ում, «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, «Երևանի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 84 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում կազմակերպել և անցկացրել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը տուն-ինտերնատում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում», «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում», «Սաների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների և սաների տարհանումը հրդեհի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից:

 

 
Պարբերաբար անցկացվող ուսումնավարժությունների նպատակն է օժանդակել անձնակազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել տարաբնույթ արտակարգ դեպքերի ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների աշխատանքը՝ որոնողափրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ։ Միևնույն ժամանակ նմանատիպ ուսումնավարժությունները նպատակ ունեն ստուգել տարբեր հաստատությունների կազմավորումների պատրաստվածությունը, կատարելագործել վերջիններիս հմտությունները ստեղծված իրավիճակում, ինչպես նաև ամրապնդել փրկարարական ծառայողների և տարբեր հաստատությունների կազմավորումների ակտիվ փոխգործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում