ԼԼուսինե Մուրադյան

Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Աշոտ Փաշինյանը՝ դատավճռի մասին

Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Աշոտ Փաշինյանը՝ դատավճռի մասին

Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին: Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դատարանի վճռին, համաձայն որի՝ Գայանե Հակոբյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: 

«Սահմանադրության և օրենքների պաշտպանությունը կարևորագույն մասն է պետության կայացման, և որևէ պարագայում դրան այլընտրանք չի կարող լինել, որովհետև որևէ այլ մտածելակերպ, որևէ այլ մտածողություն դրա դեմ ինքնին դեմ է պետությանը՝ որպես գաղափար»,- ասաց նա, ապա հավելեց, որ նպատակն այն է, որ այսուհետ նմանատիպ միջադեպեր տեղի չունենան: 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստն այսօր դռնփակ է անցկացվել, որից հետո ամբաստանյալ Գայանե Հակոբյանի պաշտպանները հայտարարել են, որ հրաժարվում են Հակոբյանի պաշտպանությունից: Նրանք լրագրողներին հայտնել են, որ դիրքորոշման փոփոխություն կա իրենց և պաշտպանյալի միջև։ Թեև պաշտպանները հստակ չեն նշել, բայց նրանց խոսքից պարզ է դարձել, որ Հակոբյանն ընդունել է մեղքն ու արագացված դատաքննություն պահանջել: Եվ հենց նա է գործը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրել:

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։ 

Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:

Մինչ այդ՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:

Հիշեցնենք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:

Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում