ԼԼուսինե Մուրադյան

Ոչ սթափ վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել և ձերբակալվել

Ոչ սթափ վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել և ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 7-ին՝ ժամը 23:15-ին, Թամանցիների փողոցում ծառայության ժամանակ ծխախոտային արտադրատեսակից օգտվելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարչական արձանագրություն կազմելու ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից:

Արձանագրություն կազմելու ընթացքում 45-ամյա վարորդը, բացելով պարեկային ավտոմեքենայի դուռը, նստելատեղին է դրել 20 000 դրամ արժողությամբ թղթադրամ, ինչից հետո պարեկները կաշառք տալու հիմքով նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում