Օրը՝ 60 վայրկյանում | 07.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի ու Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Եվրամիություն:

Կանադայի վարչապետն Արամ Առաջին կաթողիկոսի հետ քննարկել է Արցախում խաղաղության հաստատման հարցը:

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերումից հետո ջրի տակ է անցել մոտ 2700 տուն:

ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը նպատակ ունի խափանել ուկրաինական կողմի հակահարձակումը. Ուկրաինայի պաշտպանության նախարարություն:

Չինաստանը կոչ է արել կանխել հավանական միջուկային աղետը Զապորոժիեի ԱԷԿ-ում՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով:

Ուկրաինան հակահարձակման ժամանակ ցանկանում է կտրել Ղրիմ տանող միջանցքը. The Washington Post:

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ:

Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը:

Հարավային Կորեան և 4 այլ երկիր դարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում