Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

ԼԼուսինե Մուրադյան

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից:

Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:

ՆԳՆ ոստիկանության պետի համոզմամբ քաղաքացիների հետ շփումներում նոր ոճի և ձեռագրի որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք:

Արամ Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:

ՆԳՆ ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հունիսի 1-ից գործող իրավակարգավորումներին՝ կարևորելով ավտոմեքենաների, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերով վարչական ներգործության միջոցների կիրառումը:

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ատեստավորման գործընթացին, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ոստիկանության ծառայողների աշխատավարձը, էականորեն բարելավելու նրանց սոցիալական վիճակը:

Անդրադարձ եղավ նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:

Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շեշտադրեց՝ պետք է ակտիվացնել «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում