Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ է բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանք իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. Հայաստանի պաշտպանության նախարարություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի ամրաշինական աշխատանքների մասին:

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Մհեր Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները:

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում․ Bloomberg:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը պայթեցվել է. մոտ 80 բնակավայրում կա հեղեղման վտանգ, սկսվել է բնակչության տարհանում:

Ռուսաստանը կտրականապես հերքում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման մեղադրանքները․ Պեսկով:

Ռուսաստանի և Չինաստանի ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ ճանաչման գոտի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում