Օրը՝ 60 վայրկյանում | 02.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը:

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը:

Եվրոպացի առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ:

Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն:

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից 18 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ:

Բաքվում փակվել է Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը:

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին մարդասիրական օգնության համար:

Ստոլտենբերգը կոչ է արել ավելացնել զինամթերքի պաշարներն ու արտադրությունը:

Կոսովոյի նախագահը հայտարարել է երկրի հյուսիսում նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին:

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետական պարտքի վերին շեմի բարձրացման օրինագծին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում