Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հետ շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է ականանետ:

Հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. Հայաստանի պաշտպանության նախարարություն:

Միջանցքի հարց փոխվարչապետների հանդիպմանը չի քննարկվելու, դա Հայաստանի համար կարմիր գիծ է․ Մհեր Գրիգորյան:

Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին:

Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումից և ձգտել երկխոսության. Միշելը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին:

Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ:

Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է եղել:

Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել:

Մոսկվայի վրա հարձակումը Կիևի գործողությունն էր՝ ի պատասխան Ռուսաստանի հարվածների. Պեսկով:

Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Իսրայելի նախագահ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում