Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի Զինված ուժերը կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ վարչապետն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ու Լեո Դոքերթին անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Էրդողանը երախտագիտություն է հայտնել Օղանին ընտրությունների երկրորդ փուլում իրեն աջակցելու համար:

Ռուսաստանը Բելգորոդ ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործողություն է իրականացրել:

Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում Ուկրաինայի տարածքից դուրս հարձակումներ իրականացնել. Միլլեր:

Զելենսկին այցելել է ռազմական գործողությունների գոտի:

Աֆրիկյան նախաձեռնությունն առաջարկել է Մոսկվայի և Կիևի բանակցություններն սկսել առանց զորքերի դուրսբերման:

Պետդուման որոշում է ընդունել արգելել Ռուսաստանի տարածքով լեհական բեռնատարների անցումը:

Բայդենն ու ՄըքՔարթին չեն կարողացել համաձայնության հասնել պետական պարտքի վերին շեմի հարցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում