ՔԿ-ն առաջարկում է բարձրացնել քննիչների աշխատավարձերը

ԼԼուսինե Մուրադյան

Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին առաջարկվում է տալ աշխատավարձի հավելում դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացնելիս:

Ըստ հիմնական զեկուցողի՝ վերջին տարիներին ՔԿ-ի քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված: 2020-ի ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է 32 483 քրեական գործ, 2021-ին՝ 41 883 քրեական գործ, 2022-ին՝ 59 830:

Մեծացել է նաև քննիչների անհատական ծանրաբեռնվածությունը. 2020-ին 1 քննիչը քննել է 73 քրեական վարույթ, 2021-ին՝ 87, իսկ 2022-ին՝ 111:

«Նման քանակի աճի պայմաններում ՔԿ քննիչների օրական աշխատաժամը հասնում է հաճախ 12-13 ժամի, հաճախ աշխատում են նաև ոչ աշխատանքային ժամերի և ոչ աշխատանքային օրերի»,- ասաց նա:

Արսեն Այվազյանը նաև նշեց, որ նախագծի ընդունման դեպքում քննիչի աշխատավարձը 300 000 դրամից կդառնա 570 000 դրամ:

Առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023-ի հունիսի 1-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում