Թմրաշրջանառության ծավալների ավելացման հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստին

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում թմրաշրջանառության ծավալների ավելացման հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա լրջագույն պրոբլեմ է: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ դա դարձել է Անվտանգության խորհրդում, եթե չեմ սխալվում՝ մեկից ավելի քննարկման առարկա, և դա լրջագույն մարտահրավեր է:

Պատկերացնո՞ւմ եք՝ Անվտանգության խորհրդում քննարկվել է հարցը, և ես կիսում եմ ձեր մտահոգությունները: Բացի ձեր մտահոգությունները կիսելուց, շատ կոնկրետ հանձնարարականներ են տրված համապատասխան կառույցներին»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում